Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024 15:37
Նաիրա Բադալյան

«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ

«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ

Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար",- նշել է Հակոբյանը:

Ինչպես նշել է առևտրային կցորդը, մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։

Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով) ։