
Արմինֆո. Վերին Լարսի անցակետը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար և ուղեւորատար տրանսպորտի երթևեկությունը: Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կիրականացվի նոն-ստոպ ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանված թունելներով: Այս պահին ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար", - նշել է նա։
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով)։
