Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024 15:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ոսկերչության ոլորտում երկկողմ համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման և միջազգային այլ շուկաներ պատրաստի արտադրանքն արտահանելու հնարավորությունները։

 

Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանն ընդգծել է նախարարության պատրաստակամությունը համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 10 ամսում կրճատվել է 28,1 տոկոսով ՝ գերազանցելով 46 մլրդ դրամը։