Արմինֆո. Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոնվերս Բանկն այսուհետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում հանդես է գալիս նաև որպես Հաստատող բանկ:
Համապատասխան պայմանագիրը ՎԶԵԲ-ի և Կոնվերս Բանկի միջև ստորագրվել է 14.11.2024թ.-ին:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշում է, որ Հաստատող բանկի կարգավիճակն անչափ կարևոր է Հայաստանում ու ողջ տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը խթանելու տեսանկյունից:
Նա ասում է. «Հաստատող բանկի կարգավիճակը վերահաստատում է Կոնվերս Բանկի՝ որպես վստահելի և ճանաչված բիզնես գործընկերոջ բարձր կարգավիճակը միջազգային շուկայում, ինչպես նաև վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի ջանքերի արդյունավետության մասին: Եվ որ ամենակարևորն է, պայմանագրի ստորագրումը թույլ կտա տեղական արտահանողների համար ապահովել առավելագույն հասանելիություն առևտրի ֆինանսավորման գործիքներին, այդ թվում՝ արտահանման ակրեդիտիվներին և բանկային երաշխիքների հաստատմանն ու սպասարկմանը՝ նպաստելով արտահանման ծավալների աճին»։
Նշվել է նաև, որ Կոնվերս Բանկը միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում իր հաճախորդներին է առաջարկում համալիր լուծումներ՝ ապահովելով գործարքների ֆինանսավորման առավելագույն արդյունավետություն և զսպելով վճարային ռիսկերը:
Ընդ որում, Բանկը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների ողջ գործընթացում՝ սկսած պայմանագրերի կնքման բանակցային փուլում խորհրդատվության մատուցումից և հաշվարկներից մինչև գործարքի ամփոփումը:
RUB | 3.83 | 0.05 |
USD | 394.59 | 0.77 |
EUR | 413.89 | 0.81 |
GBP | 500.93 | 2.98 |
CAD | 276.27 | -0.25 |
JPY | 25.65 | 0.05 |
CNY | 54.16 | 0.10 |
CHF | 440.19 | -1.06 |