Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2024 15:13
Մարիաննա Մկրտչյան

Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում

Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում

Արմինֆո. Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները հանդիպել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի անդամների հետ:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Կանադայի դեսպանատան մամուլի ծառայությունը, հանդիպման նպատակն է քննարկել Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնումը:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Կանադայի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 26.9 մլն դոլար՝ տարեկան 65.5% անկմամբ։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 13.3% - ով՝ մինչև 1.7 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 66.8% - ով ՝ մինչև 25.5 մլն դոլար ։