Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024 17:21
Ալինե Գրիգորյան

ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները

ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանի Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուին և գրասենյակի ծրագրերի համակարգող  Ֆարիդ Նախլիին:

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Նատալիա Մոչուն ներկայացրել է ՀՄՄ-ի կողմից իրականացվող գլոբալ, տարածաշրջանային ծրագրերն, ամփոփել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ մասնավորապես Հայաստանում իրականացված՝ երեխաների, ծնողների, երիտասարդների և սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար իրականացված  ոլորտային ծրագրերն, անդրադարձել ՀՄՄ-ի 2025 թվականի ռազմավարական ուղղություններին և նախագծերին:

 

Նախարարի տեղակալ Մելիքսեթյանն իր հերթին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ոլորտային ծրագրերն ու նախաձեռնությունները,  անդրադարձել ռազմավարական առաջնահերթություններին: 

 

Այդ համատեքստում քննարկվել են Հայաստանի ներգրավվածության տարբեր հնարավորությունները ՀՄՄ-ի հետագա ծրագրերին և նախանշվել Հայաստանում իրականացվելիք առաջիկա անելիքները, պայմանավորվածություններ ձեռք բերվել փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ: