Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024 13:48
Նաիրա Բադալյան

Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 

Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, կնվենցիայի ստորագրմամբ հնարավոր կլինի՝ բացառել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը պայմանավորվող պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր, խթանել երկկողմ առևտրաշրջանառությունը, ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային միջավայր, ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ներդրողների համար, նպաստել միջազգային հար¬կային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։