
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դուրս գալ բարեգործության առկա տրամաբանությունից: "Մենք պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի լինել second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղությունը, դա անընդունելի է, դա ուղղակիորեն հակասում է այն տրամաբանությանը եւ գաղափարախոսությանը, որը մենք իրականացնում ենք", - դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ինքը դեմ է նման բոլոր դեպքերում որևէ օգնություն կամ աջակցություն ստանալուն: Նույնիսկ, եթե այն եկել է Հայաստանի Հանրապետություն, մաքսատանը կանգնած է, ոչինչ, թող բոլորը հետ տանեն մաքսատնից։
<Աշխարհում կան շատ երկրներ, որոնք դրա կարիքն ունեն, և նրանց համար խնդիր չէ ընդունել օգտագործված, մաշված, կիսափչացած ապրանքներ: Ես ՊԵԿ-ի ներկայացուցիչներին զգուշացրել եմ, որ նման դեպքեր չպետք է լինեն, իսկ եթե կան հատուկ դեպքեր, ապա անպայման ինձ պետք է զեկուցեն այդ մասին", - ասել է Փաշինյանը։
Նա խոստովանել է, որ եղել են ժամանակներ, երբ Հայաստանի համար դա կարևոր է եղել։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր երբևէ օգնություն են ուղարկել ՀՀ-ին ՝ սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների տեսքով: <Բայց կարծում եմ, որ մենք պետք է փակված համարենք այդ էջը և ընդունենք բարեգործության մասին նոր օրենք, որտեղ շատ հստակ և խիստ տրամաբանություն լինի: "Բարեգործություն" բառը մեր երկրում պետք է ունենա նույն նշանակությունը, ինչ՝ առաջադեմ և զարգացած երկրներում", - եզրափակել է վարչապետը: