Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2024 15:51
Նաիրա Բադալյան

Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում

Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում

Արմինֆո.<Շատ փող վաստակելը քաջություն է, այն պահելը՝ իմաստություն, իսկ հմտորեն ծախսելը՝ արվեստ>, - ասում է երբեմնի հայտնի հռոմեացի ստոիկ փիլիսոփա, բանաստեղծ և պետական գործիչ Լուցիուս Աննեուս Սենեկան: Մեր վաստակածի անվտանգությունն ապահովելու համար ժամանակակից աշխարհը հորինել է  բանկային ավանդների երաշխավորման համակարգ։ Ռուսաստանի ավանդների պարտադիր ապահովագրության համակարգը (ԱԱՀ) ստեղծվել է 2003 թվականի վերջին:

2004թ. հունվարից ավանդատուների շահերը պաշտպանում է  <Ավանդների ապահովագրության գործակալություն> (ԱԱԳ) ՊԿ-ը՝ համակարգի օպերատորը: Թե որքանով է "իմաստուն" է գործում համակարգը, և ինչ չափով են այժմ պետության կողմից ապահովագրված բանկային ավանդները ՌԴ-ում, ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում պատմել է "Ավանդների ապահովագրության գործակալություն" պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նատալյա Ֆյոդորովան:

 

- Այս տարի լրանում է ԱԱՀ-ի ստեղծման 20 տարին։ Ի՞նչ ցուցանիշներով է ԱԱԳ-ը թեւակոխում երրորդ տասնամյակ:

 

- Այսօր ավանդների ապահովագրման համակարգում ընդգրկված է 592 բանկ, որոնցից 296-ը լուծարման փուլում է. ցանկացած բանկ, որը ֆիզիկական անձանց միջոցներ է ներգրավում, հանդիսանում է դրա մասնակից եւ մուծումներ է կատարում պարտադիր ապահովագրության հիմնադրամ: Այդ հիմնադրամից ԱԱԳ-ն ավանդատուներին փոխանցում է ապահովագրական փոխհատուցում, երբ բանկի լիցենզիան հետ է կանչվում:

 

Ներկայումս մեկ բանկում մեկ ավանդատուի համար ապահովագրական փոխհատուցման սահմանաչափը կազմում է 1,4 միլիոն ռուբլի (5,5 միլիոն հայկական դրամ): Որոշակի տեսակի հաշիվների համար (Էսքրոու հաշիվներ, որոնք բացվել են անշարժ գույք գնելու կամ համատեղ շինարարությանը մասնակցելու համար) և կյանքի հատուկ պայմաններում ստացված միջոցների համար գործում է բարձրացված սահմանաչափ' 10 միլիոն ռուբլի (39,8 միլիոն  դրամ):

 

Եվ մենք սկսեցինք 100 հազար ռուբլով, եւ պաշտպանվող ավանդների շրջանակը շատ ավելի նեղ էր: Նախկինում դրանք միայն ֆիզիկական անձանց հաշիվներ էին, այժմ ապահովագրում ենք փոքր և միջին բիզնեսի, անհատ ձեռնարկատերերի և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցները։ Մեզ մոտ, ըստ էության, չապահովագրված են մնացել միայն խոշոր ընկերությունների միջոցները։

 

- Ե՞րբ եք վերջին անգամ վերանայել ապահովագրական փոխհատուցման չափը:

 

 - Ավանդների ապահովագրման համակարգի 20 տարիների ընթացքում  սովորական ավանդների գծով փոխհատուցման առավելագույն գումարը փոխվել է մի քանի անգամ. 2004 թվին այն կազմում էր 100 հազար ռուբլի, 2006 թ. այն աճել է մինչեւ 190 հազար ռուբլի, 2007թ.՝ մինչեւ 400 հազար ռուբլի, 2008 թ.՝ մինչեւ 700 հազար ռուբլի, 2014 թ. դեկտեմբերի 19-ից՝  մինչեւ 1,4 մլն ռուբլի:

 

2015 թվին ներդրվեց ապահովագրական փոխհատուցման բարձր սահմանաչափ' մինչև 10 միլիոն ռուբլի՝ ֆիզիկական անձանց կողմից բացված էսքրոու հաշիվներով' անշարժ գույքի առքուվաճառքի գործարքի հաշվարկների համար: 2018 թվին այն տարածվել է էսքրոու հաշիվների վրա, որոնք բացվել են բազմաբնակարան շենքի ընդհանուր շինարարությանը մասնակցելու պայմանագրերով հաշվարկների համար, 2022 թվին' անհատական բնակելի տների ընդհանուր շինարարության մասնակիցների էսքրոու հաշիվների վրա:

 

2025 թվականի մարտի 1-ից 10 միլիոն ռուբլով կապահովագրվեն անհատական տների կառուցման ընթացքում շինարարական կապալի պայմանագրերով հաշվարկների համար բացված էսքրոու հաշիվները:  2020 թվին մինչև 10 միլիոն ռուբլի ավելացել է ավանդատու ֆիզիկական անձի ապահովագրական փոխհատուցման չափը՝ այն հաշվի համար, որին միջոցներ են ստացվել կյանքի հատուկ պայմաններում: Օրինակ, եթե անձը գումար է ստացել բնակարանի վաճառքից, որպես ժառանգություն կամ պետության կողմից դրամաշնորհի տեսքով: Այսօր գործող ապահովագրական փոխհատուցման սահմանաչափը ծածկում է ավանդատուների գրեթե 98% - ի միջոցները: Այսինքն ՝ ավանդատուների միայն 2% - ի կուտակումը մնում է սահմանաչափից դուրս, բայց դրանք բավականին հարուստ մարդիկ են՝ ֆինանսական գրագիտության լավ մակարդակով։ Նրանք կարող են ինքնուրույն պաշտպանել իրենց խնայողությունները:

 

- Աշխարհաքաղաքական ռիսկերի մեծացման ֆոնին արդյո՞ք կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կգնա բանկային ավանդների երաշխավորման նվազագույն նշաձողի բարձրացման:

 

- Այժմ քննարկվում է ապահովագրական փոխհատուցման սահմանաչափի կրկնապատկման հարցը՝ մինչև 2,8 միլիոն ռուբլի  ավելի քան 3 տարի ժամկետով ավանդների համար, որոնք վավերացված են անվերադարձ խնայողական վկայագրերով: Համապատասխան օրինագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում՝ հանրային քննարկման համար: Ակնկալվում է, որ սահմանաչափը կբարձրանա մինչև 2025 թվականի վերջ:

 

Տնտեսությունն այժմ երկար փողերի կարիք ունի։ Եվ երկարաժամկետ ավանդների պաշտպանության ավելի բարձր մակարդակը կխրախուսի ավանդատուներին տեղադրել միջոցները երկարաժամկետ:

 

- Ժամանակակից աշխարհում աճում են արտարժութային ռիսկերը, այդ առնչությամբ արդյո՞ք կարելի է ակնկալել ազգային արժույթով և արտարժույթով երաշխավորված ավանդների հարաբերակցության վերանայում, այդ թվում ՝ արտարժույթով ավանդների ներգրավման նպատակով: Հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե որքան է արտարժութային ավանդների մասնաբաժինը ՌԴ բանկերում, օրինակ, 2020թ. սկզբին և այսօր:

 

- Մեզ մոտ ցանկացած արժույթով միջոցները ապահովագրված են մեկ գումարի չափով ։ Եթե բանկի լիցենզիան հետ է կանչվել, և այնտեղ արտարժույթով ավանդ ունեք, ապահովագրական փոխհատուցում կստանաք ռուբլով ' ապահովագրական դեպքի օրը Ռուսաստանի բանկի փոխարժեքով:

 

2020 թվականի սկզբին ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների մասնաբաժինը կազմել է 19,7%: Այժմ այդ  ցուցանիշը զգալիորեն պակաս է. 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժինը արտարժույթով կազմում է 7,5%: Ցուցանիշը նշանակալի չէ Ռուսաստանի տնտեսության համար, ուստի առանձին սահմանաչափ սահմանելու հիմք չկա։

 

- Երկու տասնամյակի ընթացքում քանի՞ ապահովագրական դեպք է ստիպված եղել մշակել ձեր գործակալությունը:

 

- Ընդհանուր առմամբ՝ եղել է 554 դեպք։ ԱԱԳ-ը վճարել է ավելի քան 2 տրիլիոն ռուբլի փոխհատուցում: Միջոցները ստացել են 4,4 մլն ավանդատուներ։ Ապահովագրական դեպքերի քանակով գագաթնակետը եղել է 2013-2018 թվականներին։ Վեց տարվա ընթացքում լիցենզիայից զրկվել է ավելի քան 350 բանկ։ Այն ժամանակ բանկերի աշխատանքի ըմբռնման վերափոխման որոշակի ժամանակահատված  էր: Ապահովագրական դեպքերի առավելագույն քանակը եղել է 2016 թվականին՝ 88։ Վերջին հինգ տարիների ընթացքում ամենաշատ արձագանքներ եղել են 2021 թվին (22), իսկ 2023 թվին՝ ոչ մեկը: Բայց այս տարի արդեն հինգ էր, վերջինը ' մոտ երեք շաբաթ առաջ՝ Մոսկվայի կորպորատիվ ֆինանսավորման բանկը, դրա համար արդեն վճարվել է ապահովագրական փոխհատուցման ավելի քան 90% - ը:

 

- Իսկ եթե չհասցնես, բաց թողնես ապահովագրություն ստանալու ժամկետները:

 

- Ավանդատուն ապահովագրական վճար ստանալու համար կարող է դիմել մինչև բանկի լուծարման ժամկետի ավարտը: Որպես կանոն, այն տևում է առնվազն մեկ տարի, ուստի դժվար է բաց թողնել ժամկետը ։ Առաավել եւս՝ ԱԱԳ-ն ավանդատուներին մի քանի անգամ տեղեկացնում է ապահովագրական դեպքի մասին՝ SMS-ով և փոստով: Բայց եթե հանկարծ ավանդատուն, այնուամենայնիվ,  ուշացնում է, ապա նա կարող է դիմում ներկայացնել շրջանառության ժամկետը վերականգնելու մասին, որն ԱԱԳ-ը կքննարկի: Եթե ուշացման պատճառը հարգելի է, օրինակ, անձը գտնվում էր զինվորական ծառայության մեջ կամ ծանր հիվանդ էր, ապա բանկի լուծարման ավարտից հետո նրան հնարավորություն կտրվի ապահովագրություն ստանալ: "Հարգելի" պատճառների ողջ ցանկը ամրագրված է օրենսդրության մեջ:

 

- Վերջին շրջանում ՌԴ մի շարք քաղաքացիներ և ռեզիդենտներ տեղափոխվել են ՀՀ և երրորդ երկրներ։ Ինչպե՞ս է լուծվում նրանց բանկային ավանդների փոխհատուցման հարցը՝ ապահովագրական դեպք առաջանալիս:

 

- Գլխավորն այն է, որ ավանդատուն ավանդ ունենա Ռուսաստանի տարածքում գրանցված բանկում: Այդ դեպքում մենք պաշտպանում ենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այլև օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ավանդները: Այսպիսով՝ Ռուսաստանի բանկերի ավանդատուների խնայողությունները մնում են ապահովագրված, անկախ այն բանից, թե իրականում որտեղ են ապրում այդ ավանդատուները:

 

2024 թվականի մարտից մենք ապահովել ենք ապահովագրական փոխհատուցման առցանց ձևակերպման հնարավորություն։ Այժմ ավանդատուն կարող է դիմում ներկայացնել ԱԱԳ-ի կայքում կամ «Գոսուսլուգի» պորտալում, որտեղ կարելի է ստանալ տարբեր ծառայություններ էլեկտրոնային եղանակով' հաշվիչների ցուցմունքներից մինչև արտասահմանյան անձնագիր ստանալու դիմում: Անձը լրացնում է դիմումը, մուտքագրում է տվյալները, իսկ 10 րոպե անց գումարը մուտքագրվում է նրա կողմից նշված հաշվին: Խարդախության դեպքերը բացառելու համար ավանդատուն  պետք է նշի միայն անձնական հաշիվը:

 

Հետաքրքիր դիտարկում. հունիսին եղել է ապահովագրական դեպք (Ավտոգրադբանկ, Նաբերեժնիե Չելնի, Թաթարստան)՝ բանկի լիցենզիան հետ էին կանչել, եւ ավանդատուների  70%-ը եկել էին բանկի գրասենյակ՝ խնայողությունները ստանալու: Իսկ հետ կանչումից հետո, որը եղել էր երեք շաբաթ առաջ, ավանդատուների 50%-ն արդեն  դիմել էր առցանց՝ ստանալու համար միջոցները:

 

Ես խաղադրույք էի կատարել առցանց փոխհատուցման վրա, քանի որ այն, առաջին հերթին, բեռնաթափում է բոլորին, և, երկրորդ,  արագ է և հարմար: Որպեսզի էլ ավելի պարզեցվի գործընթացը, «Միռ» քարտապանների համար  մենք արել ենք այնպես, որ նրանց պետք չէ լրացնել բանկի եւ հաշվի տվյալները՝ գումար փոխանցելու համար. բավական է նշել քարտի համարը: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատերը դեռ ցանկանում են անձամբ գալ բանկ՝ գումարն ստանալու:

 

- Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների  ապահովագրության (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խումբը գործում է արդեն մի քանի տարի: Ի՞նչ հարցեր կան փորձագիտական խմբի օրակարգում: Ի՞նչ առաջարկներով է հանդես եկել ռուսական կողմը:

 

- ԵԱՏՄ բոլոր երկրների ավանդների ապահովագրության համակարգերը նման են, բայց՝ իրենց առանձնահատկություններով։ Միևնույն ժամանակ, հիմնական հայեցակարգը մեկն է. ավանդատուների խնայողությունների պաշտպանություն և երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ նրանց վստահության ամրապնդում:

 

Մինչ օրս փորձագիտական խումբը հաստատել է 31 եզրակացություն։ 2024 թվականին հաստատվել է հինգ թեմա։

 

Օրինակ, մենք առաջարկել ենք դիտարկնել այսպիսի երաշխիք: Ենթադրենք՝ դուք ունեք մեկական միլիոն ավանդ երկու տարբեր բանկերում, հետևաբար, ապահովագրական դեպք առաջանալիս յուրաքանչյուր բանկում ձեզ վճարվում է մեկ միլիոն: Բայց ինչպե՞ս վարվել այն իրավիճակում, երբ բանկերը միաձուլվում են, միավորվում են։ Ռուսաստանում գործում է երաշխիք, որ միաձուլումից հետո ևս երեք ամիս կգործի ավանդների առանձին հաշվառում, իսկ ապահովագրական դեպք առաջանալիս ավանդատուին վճարվում է փոխհատուցում երկու բանկերից: Մենք առաջարկել ենք մտածել այդ պրակտիկան Միության այլ երկրներում տարածելու մասին։

 

Մեր հանձնարարականները կփոխանցվեն ֆինանսական շուկաների կարգավորիչներին ՝ միջպետական պայմանագրի ձևավորման ժամանակ հաշվի առնելու համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.07.2025
RUB4.900.02
USD384.190.08
EUR450.580.13
GBP521.65-0.74
CAD281.350.22
JPY26.24-0.17
CNY53.540.00
CHF481.62-0.14