Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024 10:50
Ալեքսանդր Ավանեսով

Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար

Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ:  ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ:

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:

Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և շարժվել դեպի կայուն ու զարգացած էներգետիկ ապագա:

Էներգետիկ ոլորտն այսօր մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է:

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթում առողջություն, ուժ և անսպառ էներգիա»: