
Արմինֆո. Վերին Լարսի անցակետում իր հերթին սպասում է մոտ 850 հայկական բեռնատար։ Այդ մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր փոխադրամիջոցների համար, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով անցակետում նկատվում է փոխադրամիջոցների կուտակում:
Վերջին տվյալներով՝ անցմանն սպասում է 2173 փոխադրամիջոցներ, որոնցից 847-ը՝ հայկական ։
