Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024 18:19
Ալինա Հովհաննիսյան

Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա

Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է աղբահանության դիիմաց վճարի հաշվարկման նոր մեթոդաբանություն, որը հիմնված է ոչ թե, ինչպես նախկինում, բնակիչների թվի, այլ զբաղեցրած բնակելի անշարժ գույքի մակերեսի վրա: Ինչպես ավագանու նիստի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, նման մոտեցում այսօր կիրառվում է հասարակական և արտադրական նշանակության շենքերի նկատմամբ:

Նշենք, որ ըստ գործող կարգի, Երևանում յուրաքանչյուր բնակչի մեկ շնչին բաժին է ընկնում ամսական 200 դրամ վճար՝ աղբահանության դիիմաց: Նորամուծությունից հետո, Հակոբյանի հավաստմամբ, Բնակարանների բնակիչների համար միջին հաշվով աղբահանությունը կթանկանա 80 դրամով, առանձնատների դեպքում ՝ 180 դրամով։

Հղում անելով Երևանի քաղաքապետարանի սեփական բազային՝ նա նշել է, որ Երևանի մեկ սենյականոց բնակարաններում, որպես կանոն, բնակվում է 2 մարդ, և աղբահանությունը 400 դրամից նրանց համար այդ դեպքում կբարձրանա մինչև 455 դրամ, երկու սենյականոց բնակարանում ՝ 3 հոգի, և վճարը 600 դրամից կդառնա 689 դրամ, երեք սենյականոց բնակարաններում բնակիչների համար՝ 900 դրամից մինչև 975 դրամ, չորս սենյականոց բնակարաններում բնակիչների համար՝ 1200 դրամից մինչև 1287 դրամ:

Ընդ որում, Հակոբյանը նշել է, որ 2023 թվականի վերջի դրությամբ Երևանում հաշվվել է 251 635 բնակարան, որից 52.6 հազարը ՝ մեկսենյականոց, 85.7 հազարը ՝ երկու սենյականոց, 91.8 հազարը ՝ երեք սենյականոց, և 22.9 հազարը ՝ չորս սենյականոց և ավելի ։