Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024 10:56
Ալեքսանդր Ավանեսով

2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ

2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։

2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։