Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է ավելի քան 500 մլն դոլարի չափ աննախադեպ հարկային ապառքների պատճառները:
<Նախ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսական աճը թիրախից ցածր է եղել, երկրորդ՝ նախատեսվածից ցածր գնաճով։ Եվ երրորդ՝ երբ տնտեսությունը մտնում է աճի դանդաղման փուլ, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման հնարավորությունները նվազում են", - դեկտեմբերի 25-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը։
Հարցին, թե՝ գուցե շուրջ 200 մլրդ դրամի հարկային ապառքների համար մեղավոր են նրանք, ովքեր բյուջե են պլանավորում, Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ իր գլխաավորած գերատեսչությունը զբաղվում է պլանավորմամբ, այլ ոչ թե՝ գուշակությամբ: Եվ միշտ հնարավորություն կա որոշ չափով շեղվել նախնական ծրագրից: Հենց այդ դեպքերի համար է նախատեսված պահուստային ֆոնդը։ Այսպես, այս տարի պահուստային ֆոնդի շուրջ 130 մլրդ դրամից ավելի 50 մլրդ դրամը նախատեսված էր ֆիսկալ բուֆերների համար։ Ներկայումս ծախսվել է շուրջ 20 մլրդ դրամ։ Միեւնույն ժամանակ, ինչպես կարծում է ֆինանսների նախարարը, հարկերի հավաքագրման ներկայիս տեմպերը համահունչ են ՀՆԱ-ի աճի տեմպերին։
![]() | 4.36 | 0.03 |
![]() | 396.51 | 0.09 |
![]() | 414.95 | 1.96 |
![]() | 498.65 | 3.36 |
![]() | 279.55 | 2.12 |
![]() | 25.99 | 0.21 |
![]() | 54.57 | 0.22 |
![]() | 439.64 | 2.48 |