Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024 15:12
Ալեքսանդր Ավանեսով

Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը

Արմինֆո. «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: