Արմինֆո. ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի զարգացման ներուժը։
Մասնավորապես, ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, Հարավային Կովկասի երկրների առևտրի համատեղելիության ինդեքսը բավականին ցածր է, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի մի երկրի ապրանքային արտահանման և մյուս երկրի ներմուծման կառուցվածքները զգալիորեն տարբերվում են։
Այնուամենայնիվ, եթե այս տարածաշրջանի երկրները կենտրոնանան փոխադարձ առևտրի համար առավել մեծ ներուժ ունեցող ապրանքների արտահանումը զարգացնելու վրա, ապա համաձայն նախնական գնահատականների երկրների միջև արտաքին առևտուրը կարող է ավելանալ 2.0-2.4 միլիարդ դոլարով։
Հայաստանը ունի դեպի Վրաստան ապրանքային արտահանումը 250-313 միլիոն դոլարի չափով ավելացնելու, իսկ դեպի Ադրբեջան՝ 151-188 միլիոն դոլարի չափով ապրանքներ արտահանելու ներուժ։
Վրաստանը ունի դեպի Հայաստան արտահանումը 82-103 միլիոն դոլարով, իսկ դեպի Ադրբեջան արտահանումը 151–188 միլիոն դոլարով ավելացնելու ներուժ։
Ադրբեջանի հավելյալ պոտենցիալ արտահանումը դեպի Վրաստան գնահատվում է 596-745 միլիոն դոլարի, իսկ դեպի Հայաստան արտահանումը՝ 777- 971 միլիոն դոլարի չափով։
Նշենք, որ ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի ՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի և Թբիլիսիի միջեւ առևտրաշրջանառությունն աճել է 24% - ով ՝ մինչեւ 241.4 մլն դոլար, որից հայկական արտահանումը կազմել է 123.4 մլն դոլար՝ 12.3% աճով, իսկ ներմուծումը ՀՀ հասել է 117.7 մլն դոլարի (39.2% աճ)։
![]() | 4.22 | 0.09 |
![]() | 396.56 | 0.02 |
![]() | 411.39 | 2.28 |
![]() | 493.44 | 3.32 |
![]() | 277.16 | 0.67 |
![]() | 25.82 | -0.24 |
![]() | 54.26 | -0.01 |
![]() | 435.30 | 0.55 |