Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» վարկային համաձայնագիր՝ BMZ թիվ` 2014 67 950 – մասհանումների իրականացման մերժման իրավունքը. վերջնական մասհանման ամսաթվի հետաձգում» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Ինչպես ասվում է որոշման հիմնավորման մեջ, «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1» Ծրագրի շրջանակներում «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների Պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 21-ին, իսկ մեկնարկը տրվել է հունիսի 9-ին՝ 34 ամիս տևողությամբ։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի երկրորդ եռամսյակում, իսկ փորձարկումների, թերությունների հայտնաբերման, ավարտական փաստաթղթերի կազմման և ետերաշխիքային գումարների վճարումների համար կպահանջվի ևս մի քանի ամիս։
«Առանց վերոնշյալ նամակ-համաձայնագրի հնարավոր չի լինի ապահովել շինարարության ֆինանսավորումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծրագրի շրջանակներում նախատեսված բոլոր վճարումները կատարվում են բացառապես ուղիղ վճարումների մեթոդով ՎՎԲ կողմից, անհրաժեշտ է Ծրագրի վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 82-րդ կետով նախատեսված՝ «2021 -2026 թվականների ընթացքում Ջրամբարաշինության (Կապսի և Վեդու ջրամբարներ) ծրագրերի նախապատրաստում և իրականացում» միջոցառումից:
Միաժամանակ, ՀՀ-ի և ՎՎԲ-ի (KFW) միջև 2024թ․ նոյեմբերի 14-ին և նոյեմբերի 26-ին ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» վարկային համաձայնագիր՝ BMZ թիվ` 2014 67 950 - Մասհանումների իրականացման մերժման իրավունքը. վերջնական մասհանման ամսաթվի հետաձգում» համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում», - ասվում է հիմնավորման մեջ: