Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024 11:50
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2024 թվականի դեկտեմբերի 23-27-ը չորս անգամ իրականացվել են դոլարային, և երեք անգամ՝ ռուբլով գործարքներ, ինչպես նաև, երկու ամսվա դադարից հետո, վերսկսվել են եվրոյով գործարքները։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը  90 տոկոս անկումից հասել է 31 տոկոս աճի, ինչին զուգընթաց, զգալիորեն արգելակվել է ռուբլով գործարքների աճը՝ 4,5 անգամից հասնելով 56 տոկոսի։ Դա թույլ է տվել պահպանել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլով գործարքների ծավալի նկատմամբ:

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (23-27.12.24-ը ' 16-20.12. 24-ի համեմատ) դոլարի առքի միտումը հասել է աճի՝ պահպանելով վաճառքի երկնիշ աճը, եվրոյի առքի միտումը նույնպես աճի է հասել՝ վաճառքի միտման դեպի անկում շրջադարձի պայմաններում, իսկ ռուբլով գործարքների առքուվաճառքի միտումը անկումից հասել է աճի։

Արդյունքում՝ ս.թ. դեկտեմբերի 23-27 - ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է թուլանալ դոլարի նկատմամբ' 396-ից մինչեւ 396,8 դր/1դոլար, միաժամանակ, ամրապնդվելով ռուբլու նկատմամբ' 3,86 - ից մինչեւ 3,83 դր/1 ռուբլի, և տրամադրվելով եվրոյի նկատմամբ արժեզրկման' 415-ից մինչեւ 416 դր/1եվրո: Մեկ տարի առաջ ՝ դեկտեմբերի 27 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 406,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 444,5 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,40 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին՝ թե դոլարի, թե եվրոյի, թե ռուբլու նկատմամբ ։