
Արմինֆո. Հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ դրամ՝ այլ ներդրողների կողմից։ Այդ մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, դա 2023 թվականի նույն ցուցանիշից ավել է 1 մլրդ դրամով։
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

