Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) 2024թ. դեկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 2,8% - ով կամ 102 մլն դոլարով՝ մինչև 3,533 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 3,3% կամ 117,4 մլն դոլարի աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն էլ ավելի են հեռացել 2023թ. օգոստոսին արձանագրված 4,2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
Դրանց առյուծի բաժինը՝ 3.521 մլրդ դոլար, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 12.9 մլն դոլար: Կարգավորիչի հաշվետվության համաձայն, տարեկան կտրվածքով (2024թ. նոյեմբեր՝ 2023թ. նոյեմբերի համեմատ) արտաքին ակտիվները կրճատվել են 3% - ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 78.7% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ դդդիտվել է արտաքին ակտիվների 3,8% աճ, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 68.9% անկում:
2024թ. 11 ամիսների ընթացքում ՄՀՊ-ը նվազել են 1,9% - ով կամ 68,5 մլն դոլարով (2023թ.11 ամիսների 11,6% - ով կամ 476,4 մլն դոլարով անկման դիմաց)։ Դա պայմանավորված էր ՍԿՎ-ում արտաքին ակտիվների 2,2% անկմամբ, ինչին զուգահեռ դիտվել է ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 25 անգամ աճ։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում, ՄՀՊ-ի բաղադրիչների դինամիկան նույնպես բազմակողմանի էր, և այն ժամանակ նկատվել էր ակտիվների 11,6% - ով անկում և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 17,2% աճ։
Ամսական կտրվածքով ՄՀՊ-ի անկում է արձանագրվել հունվար-մայիսին (11%), որից հետո հունիսից դիտվել է աճ (12%՝ հունիս-օգոստոս ամիսներին), բայց արդեն սեպտեմբերին դինամիկան կրկին շրջվել է դեպի անկում (1%), հոկտեմբերին հասնելով չնչին 0,5% աճի, որը նոյեմբերին կրկին նահանջել է դեպի 1,6% անկում: