Արմինֆո. 2024թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5 251 932 ուղևորի, ինչը 3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ընդ որում, նա նշել է, որ օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 41 470 տոննա (տարեկան 22,1% աճ):
Խոսելով ավիացիոն ոլորտի ձեռքբերումների մասին՝ նախարարը տեղեկացրել է, որ անցած տարի հայկական շուկա է մուտք գործել 5 նոր ավիաընկերություն: Իսկ "Սյունիք" օդանավակայանից իրականացվել է 71 չվերթ ՝ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ ։
Նշենք, որ Կապանի <Սյունիք> օդանավակայանից Կապան-Երևան-Կապան ուղղությամբ առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2023թ. ապրիլի 26-ին: Սյունիքի օդանավակայանից չվերթներն իրականացվում են չեխական արտադրության 19 տեղանոց ինքնաթիռով (L-410 UVP - E20): Վերջինս, ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, պատկանում է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամին ։ Ինչպես ասվում էր ձեռնարկության հայտարարության մեջ, "Սյունիք" օդանավակայանի կառուցումը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, դրա պահպանման ծախսերն իրականացվել և ներկայումս իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով:
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 49.5 մլն դրամ ուղղել Կապանի <Սյունիք>օդանավակայանի ընդհանուր գործառնական ծախսերին, հարկերին, աշխատավարձերին:-
![]() | 4.22 | 0.09 |
![]() | 396.56 | 0.02 |
![]() | 411.39 | 2.28 |
![]() | 493.44 | 3.32 |
![]() | 277.16 | 0.67 |
![]() | 25.82 | -0.24 |
![]() | 54.26 | -0.01 |
![]() | 435.30 | 0.55 |