
Արմինֆո.2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է գրեթե նույնքան։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ԵՄ երկրների դեսպանատներում մուտքի արտոնագրի երկար հերթերին, նշելով, որ դա կապված է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ուղևորահոսքի աճի հետ:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

