
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի հունվարի 7-10-ն ընկած ժամանակահատվածում միայն մեկ անգամ են իրականացվել դոլարային գործարքներ, ռուբլով ու եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը հայտնվել է 64% անկման մեջ՝ 2024թ. դեկտեմբերի վերջին շաբաթվա 31% աճի դիմաց։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (07-10.01.25-ը ՝ 23-27.12.24-ի համեմատ) դոլարի և ռուբլու առքուվաճառքի թրենդը շրջվել է դեպի անկում, իսկ եվրոյով գործարքներում առքուվաճառքի թրենդի շրջադարձը դեպի անկում ուղեկցվել Է վաճառքի անկման արագացմամբ։
Արդյունքում՝ ս.թ. հունվարի 7-10 - ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է թուլանալ դոլարի նկատմամբ' 396,8-ից մինչև 398 դրամ/1դոլար, տրամադրվելով արժեզրկման նաև ռուբլու նկատմամբ' 3,83 - ից մինչև 3,89 դրամ/1ռուբլի, ընդ որում, ամրապնդվելով եվրոյի նկատմամբ' 416-ից մինչև 412,8 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ հունվարի 10-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 406,3 դր/1դոլար, եվրոյի նկատմամբ ՝ 443,5 դր/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,50 դր/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին՝ և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։
RUB | 4.74 | 0.01 |
USD | 382.05 | 0.58 |
EUR | 440.35 | -0.97 |
GBP | 499.42 | -0.46 |
CAD | 271.90 | -0.50 |
JPY | 24.27 | -0.14 |
CNY | 53.70 | 0.06 |
CHF | 473.77 | -1.35 |

