
Արմինֆո. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա սկզբից՝ իրանական օրացույցով (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 մլրդ դոլար:
Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասգարին ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում մանրամասն հաշվետվություն է ներկայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ երկրի արտաքին տնտեսական ակտիվության մասին: Նա նշել է, որ այդ երկրներ Իրանի արտահանման ծավալը կազմել է մոտ 1 միլիարդ 494 միլիոն 839 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.79 տոկոս աճ է գրանցել:
Ասգարիի հավաստմամբ՝ նշված ժամանակահատվածում արտահանված ապրանքների քաշը կազմել է 3 միլիարդ 857 միլիոն կիլոգրամ, ինչը նույնպես արտացոլում է նախորդ տարվա համեմատ 21.69% աճ:
Մաքսատան ղեկավարը նշել է, որ Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանին և Ղազախստանին: