Արմինֆո. Համաշխարհային բանկը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով և 40 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով, որը կնպաստի մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրագործմանը: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունվարի 13-ի նիստում հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ համապատասխան համաձայնագրին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, ծրագրի նպատակներն են մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումն էլեկտրահաղորդման ցանցում եւ ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առեւտրային կենսունակությունը: Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանի էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, դրա կարողությունները եւ մեծացնելու վերականգնվող էներգետիկայի ծավալները:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ եւ Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները: Նա ընդգծել է, որ վերոնշյալ ենթակայանները կառուցվել են 1964 թվականին, 1978 եւ 1966 թվականներին եւ այս տարիների ընթացքում շատ քիչ են եղել ներդրումներ, եւ դրանք վերակառուցման խնդիր ունեն:
RUB | 3.88 | -0.01 |
USD | 397.22 | 0.38 |
EUR | 405.08 | -3.74 |
GBP | 481.99 | -5.92 |
CAD | 275.12 | -0.37 |
JPY | 25.24 | 0.14 |
CNY | 54.18 | 0.06 |
CHF | 433.36 | -0.77 |