Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված բազմաթիվ ռիսկեր կան: Այդ մասին հունվարի 13-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
<Բազմմաթիվ տարբեր ռիսկեր են հաշվարկվում, ներառյալ՝ դրա հետ կապված: Բոլոր ռիսկերը գնահատվում և հաշվի են առնվում>, - ասել է նա:
Ինչպես հավաստիացրել է ֆինանսների նախարարը, երկրի ֆինանսական իշխանությունն իրավիճակը գնահատում է զարգացման տարբեր սցենարների պայմաններում, սակայն, նրա կարծիքով, այդ ռիսկերի մասին խոսելն անտեղի է, "քանի որ դա մտնում է աշխատանքային պրակտիկայի մեջ":
Հարցին, թե՝ որքանով է այս փուլում նպատակահարմար վտանգել անդամակցությունը մի կառույցի, որը հաստատել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը ՀՀ-ի համար՝ հանուն ԵՄ-ում անորոշ հեռանկարի, նա պատասխանել է, որ "հարցը պատասխանի ենթակա չէ՝ ֆինանսների նախարարի տեսանկյունից":
"Կյանքը բաղկացած չէ սև ու սպիտակ շերտերից, կան տարբեր հանգամանքներ, որոնք արժե հաշվի առնել", - նշել է նա:
Նրա ասելով՝ Հայաստանի իշխանություններն արդեն երկու տարի աշխատում են տարբեր գործիքակազմերի միջոցով արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ ։ Հերթական նախագծի մասին շուտով կհայտարարվի, հավելել է Հովհաննիսյանը։
Ընդ որում, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ի համար բացասական հետեւանքներն ակնհայտ են, քանի որ Հայաստանի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում միությանը (հայկական արտահանման մոտ 50 տոկոսը, Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2015 թվականից աճել է ավելի քան 10 անգամ ՝ 300 մլն դոլարից մինչեւ 3,4 մլրդ դոլար 2023 թվականին՝ ըստ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի - խմբ.):
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Նույն երեկոյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ: Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի եւ պարենամթերքի գները, իսկ մյուս կողմից, հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 70-80 տոկոսով: «Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների դիմաց: Փոխարենը՝ նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան վիզաների չեղարկում, իսկ Հայաստանը ՝ դեպոպուլյացիա", - հավելել է նա։