Երեթշաբթի, 14 Հունվարի 2025 15:50

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Արմինֆո. Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:

Այս գործընկերությունը և գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը և առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները:

Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր և էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։


            Նա ավելացրեց․ «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։

IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:

«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», - ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը: «Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 միլիարդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:

2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 միլիոն  ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։

 

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր միջազգային կառույցն է, որը զբաղվում է զարգացող շուկաների մասնավոր հատվածով։  Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունն օգտագործելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2024 ֆինանսական տարում IFC-ն պարտավորվել էր ռեկորդային 56 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում, իրացնելով մասնավոր հատվածի ներուժը և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ աշխարհում աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ifc.org:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի շրջանառության հարկից . վարչապետԵրկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի շրջանառության հարկից . վարչապետ
Նաև այդ պատճառով ենք հեղափոխություն իրականացրել. Փաշինյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման մասինՆաև այդ պատճառով ենք հեղափոխություն իրականացրել. Փաշինյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման մասին
«Վիվա Արմենիա» հեռահաղորդակցային օպերատորն առաջին անգամ թողարկել է 80 մլն դոլար ծավալով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխողն Ամերիաբանկն է«Վիվա Արմենիա» հեռահաղորդակցային օպերատորն առաջին անգամ թողարկել է 80 մլն դոլար ծավալով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխողն Ամերիաբանկն է
Փորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համարՓորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համար
Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.
Հայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համարՀայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար
Խորհրդարանը հավանություն է տվել Խորհրդարանը հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին" օրենքում կատարված փոփոխություններին
Փորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկանՓորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկան
Մարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալումՄարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալում
Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստինՓաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին
Աղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներԱղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներ
Հայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարարՀայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարար
Էլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվիԷլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվի
ԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրանԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրան
0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ
Հայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցովՀայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցով
ԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետոԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետո
ԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համարԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար
4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններումԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններում
Հայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահՀայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահ
Ֆինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներիցՖինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներից
Հայաստանում կխստացվի ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար վարչական պատասխանատվությունըՀայաստանում կխստացվի ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար վարչական պատասխանատվությունը
ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետՀՀ կառավարությունը մտադիր է իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետ
ՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենանՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենան
Ռուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար էՌուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքները
Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններինՄիանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
ԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց
Էկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալելԷկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալել
Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են "ստվերն" արմատախիլ անելու սեփական բանաձևը
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնելԶբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնել
Մենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասինՄենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասին
Ոսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունիՈսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունի
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրաԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրա
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետներըՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները
2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում
ԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրենԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրեն
ԶՊՄԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբԶՊՄԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշըFitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
Իրավապաշտպան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգինԻրավապաշտպան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգին
ԵԱՏՄ արտահանման համար հայկական ապրանքները թվային մակնշում կանցնենԵԱՏՄ արտահանման համար հայկական ապրանքները թվային մակնշում կանցնեն
Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում "Ամուլսարի թունելի" վերջում
էկոնոմիկայի նախարար. ԶՊՄԿ-ում իրավիճակի լուծումը արհմիության, ձեռնարկության ղեկավարության եւ աշխատողների իրավասության ներքո էէկոնոմիկայի նախարար. ԶՊՄԿ-ում իրավիճակի լուծումը արհմիության, ձեռնարկության ղեկավարության եւ աշխատողների իրավասության ներքո է
Փաստաբանը խաղային բիզնեսի և փաստաբանական գործունեության հարկման օրինակով ցույց է տվել պետության Փաստաբանը խաղային բիզնեսի և փաստաբանական գործունեության հարկման օրինակով ցույց է տվել պետության "հոգատարությունը" ՀՀ քաղաքացիների բարեկեցության նկատմամբ
Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետԷկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ
Հայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրըՀայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ԱՄՀ-ում երկրի քվոտայի 50 տոկոսով ավելացմանըՀայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ԱՄՀ-ում երկրի քվոտայի 50 տոկոսով ավելացմանը
ԿԶԵՀ-ը 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակովԿԶԵՀ-ը 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
Քաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդՔաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդ
2024 թվականի ընթացքում Հայաստանի կռավարությունը հարկ վճարողներին վերադարձրել է մոտ  1 միլիարդ դոլար. Փաշինյան2024 թվականի ընթացքում Հայաստանի կռավարությունը հարկ վճարողներին վերադարձրել է մոտ 1 միլիարդ դոլար. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2024թ. արդյունքներով հասել են գրեթե  3 տրլն դրամիՀայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2024թ. արդյունքներով հասել են գրեթե 3 տրլն դրամի
ՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%
Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։
Իշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտԻշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտ
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզՀայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ
Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտՀամաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայումԽաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.02.2025
RUB4.220.09
USD396.560.02
EUR411.392.28
GBP493.443.32
CAD277.160.67
JPY25.82-0.24
CNY54.26-0.01
CHF435.300.55