
Արմինֆո. Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի - Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար",- նշել է Հակոբյանը:
Ճանապարհը շարունակում է բաց մնալ մարդատար ավտոմեքենաների համար։
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով) ։
RUB | 4.92 | -0.02 |
USD | 378.44 | -0.59 |
EUR | 446.07 | -3.76 |
GBP | 516.76 | -2.62 |
CAD | 276.56 | -1.46 |
JPY | 24.27 | -0.22 |
CNY | 54.55 | -0.04 |
CHF | 486.05 | -2.71 |

