
Արմինֆո. Հայաստանի արտադրողները կմասնակցեն Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի, ըմպելիքների և դրանց արտադրության հումքի «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին կմասնակցեն 2195 արտադրողներ աշխարհի 40 երկրներից: Հայաստանի արտադրողներն իրենց արտադրանքը կներկայացնեն մեկ միասնական տաղավարում։
Նշենք, որ "Պրոդէքսպո-2025" 32-րդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 3-7-ը Մոսկվայում՝ Կրասնայա Պրեսնայի "Էքսպոկենտրոնում"։
Ցուցադրությունը կներկայացվի հետևյալ բաժիններով. միս և մսամթերք, երշիկեղեն, թռչնամիս, հավկիթ, կաթնամթերք, պանիրներ, պաղպաղակ, նպարեղեն, ձավարեղեն, մակարոնեղեն, համեմունքներ, բուսական յուղեր, հյութեր, ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ, սառեցված մթերքներ, կիսաֆաբրիկատներ, պատրաստի ուտեստներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, նախուտեստներ, ընկույզ, չոր մրգեր, մեղր և մեղվաբուծական արտադրանք, թեյ, սուրճ, ձուկ և ծովամթերք, պահածոներ, սոուսներ, կետչուպներ, HoReCa-ի մթերքներ, ասիական խոհանոցի համար մթերքներ, առողջ ապրելակերպի արտադրանք, մանկական սնունդ, սպորտային սնունդ, ֆունկցիոնալ սնունդ, բանջարեղեն, մրգեր, սունկ, հատապտուղներ, վայրի բույսեր, գինի, թունդ ալկոհոլ, գարեջուր, թույլ ալկոհոլ, կենդանիների կերեր, օրգանական սնունդ և խմիչքներ: