Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025 13:22
Նաիրա Բադալյան

ՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

ՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արմինֆո.2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

 

Ինչպես հաղորդում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը, այս փուլում տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց) նոր խմբեր․

 

2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։

2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։

 

 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։

 

2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։

 

2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային)  քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

 

 

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր  ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։

 

Ինչպես ներկայացնել հայտարարագիր

 

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:

Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

 

Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

 

Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։

 

Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։

 

Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments

 

«Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.

Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am

Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am

Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am

 

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը.

ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։

 

Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (        մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):

 

Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

 

Կարևոր է իմանալ, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն» , - ասվում է հաղորդագրությունում:

 

Ինչպես օգտվել սոցիալական ծախսից

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Քաղաքացին կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար։ Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի շրջանառության հարկից . վարչապետԵրկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի շրջանառության հարկից . վարչապետ
Նաև այդ պատճառով ենք հեղափոխություն իրականացրել. Փաշինյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման մասինՆաև այդ պատճառով ենք հեղափոխություն իրականացրել. Փաշինյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման մասին
«Վիվա Արմենիա» հեռահաղորդակցային օպերատորն առաջին անգամ թողարկել է 80 մլն դոլար ծավալով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխողն Ամերիաբանկն է«Վիվա Արմենիա» հեռահաղորդակցային օպերատորն առաջին անգամ թողարկել է 80 մլն դոլար ծավալով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխողն Ամերիաբանկն է
Փորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համարՓորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համար
Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.
Հայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համարՀայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար
Խորհրդարանը հավանություն է տվել Խորհրդարանը հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին" օրենքում կատարված փոփոխություններին
Փորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկանՓորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկան
Մարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալումՄարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալում
Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստինՓաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին
Աղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներԱղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներ
Հայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարարՀայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարար
Էլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվիԷլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվի
ԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրանԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրան
0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ
Հայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցովՀայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցով
ԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետոԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետո
ԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համարԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար
4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններումԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններում
Հայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահՀայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահ
Ֆինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներիցՖինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներից
Հայաստանում կխստացվի ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար վարչական պատասխանատվությունըՀայաստանում կխստացվի ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար վարչական պատասխանատվությունը
ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետՀՀ կառավարությունը մտադիր է իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետ
ՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենանՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենան
Ռուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար էՌուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքները
Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններինՄիանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
ԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց
Էկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալելԷկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալել
Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են "ստվերն" արմատախիլ անելու սեփական բանաձևը
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնելԶբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնել
Մենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասինՄենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասին
Ոսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունիՈսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունի
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրաԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրա
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետներըՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները
2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում
ԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրենԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրեն
ԶՊՄԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբԶՊՄԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշըFitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
Իրավապաշտպան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգինԻրավապաշտպան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգին
ԵԱՏՄ արտահանման համար հայկական ապրանքները թվային մակնշում կանցնենԵԱՏՄ արտահանման համար հայկական ապրանքները թվային մակնշում կանցնեն
Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում "Ամուլսարի թունելի" վերջում
էկոնոմիկայի նախարար. ԶՊՄԿ-ում իրավիճակի լուծումը արհմիության, ձեռնարկության ղեկավարության եւ աշխատողների իրավասության ներքո էէկոնոմիկայի նախարար. ԶՊՄԿ-ում իրավիճակի լուծումը արհմիության, ձեռնարկության ղեկավարության եւ աշխատողների իրավասության ներքո է
Փաստաբանը խաղային բիզնեսի և փաստաբանական գործունեության հարկման օրինակով ցույց է տվել պետության Փաստաբանը խաղային բիզնեսի և փաստաբանական գործունեության հարկման օրինակով ցույց է տվել պետության "հոգատարությունը" ՀՀ քաղաքացիների բարեկեցության նկատմամբ
Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետԷկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ
Հայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրըՀայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ԱՄՀ-ում երկրի քվոտայի 50 տոկոսով ավելացմանըՀայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ԱՄՀ-ում երկրի քվոտայի 50 տոկոսով ավելացմանը
ԿԶԵՀ-ը 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակովԿԶԵՀ-ը 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
Քաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդՔաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդ
2024 թվականի ընթացքում Հայաստանի կռավարությունը հարկ վճարողներին վերադարձրել է մոտ  1 միլիարդ դոլար. Փաշինյան2024 թվականի ընթացքում Հայաստանի կռավարությունը հարկ վճարողներին վերադարձրել է մոտ 1 միլիարդ դոլար. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2024թ. արդյունքներով հասել են գրեթե  3 տրլն դրամիՀայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2024թ. արդյունքներով հասել են գրեթե 3 տրլն դրամի
ՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%
Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։
Իշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտԻշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտ
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզՀայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ
Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտՀամաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայումԽաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.02.2025
RUB4.220.09
USD396.560.02
EUR411.392.28
GBP493.443.32
CAD277.160.67
JPY25.82-0.24
CNY54.26-0.01
CHF435.300.55