Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունվարի 20-ին Դավոսում մեկնարկող Համաշխարհային տնտեսական 55-րդ հոբելյանական համաժողովին: Այդ մասին ասվում է համաժողովի պաշտոնական կայքում։
Ինչպես սպասվում է, համաժողովի աշխատանքին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Առայժմ պարզ չէ, թե արդյոք կկայանա երկու պետությունների ղեկավարների հանդիպում համաժողովի հարթակներում, որտեղ աշխատանքի են հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (տեսակապով), Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ շատ ուրիշներ: Ակնկալվում է նաև միջազգային խոշորագույն կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների ղեկավարների մասնակցությունը:
Այս տարի համաժողովի կարգախոսը կլինի "Համագործակցությունը բանական դարաշրջանում":
![]() | 4.10 | 0.02 |
![]() | 396.76 | -0.07 |
![]() | 411.80 | 0.64 |
![]() | 493.89 | 1.15 |
![]() | 276.99 | 0.61 |
![]() | 26.08 | 0.06 |
![]() | 54.43 | -0.01 |
![]() | 437.49 | -0.90 |