Արմինֆո. Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։
Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս «Shoonch»-ի հիմնադիրներն ուսումնասիրել են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն տեղը կունենա միջազգային շուկայում:
Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000 շիշ ջուր է շշալցվում:
«Shoonch»-ը շուկայում ներկայանում է ոչ ստանդարտ 0.4, 0.6 և 0.8 լիտր ծավալով ջրի շշերով։
Արտադրության գործընկերը Հայաստանում լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է առաջատար սարքավորումներով ու ավտոմատ հոսքագծերով:
«Մենք ընտրեցինք «Shoonch» անունը՝ շուկային նոր շունչ, ոճ և տեսք հաղորդելու համար: Առաջին հերթին մենք կարևորում ենք սանիտարահիգիենիկ պայմաններն ու այն միջավայրը, որտեղ շշալցվում է ջուրը։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել ամբողջական հոսքագիծ, որի արդյունքում այսօր ունենք կանոնակարգված պրոցես՝ սկզբնական վիճակից մինչև վերջնական պրոդուկտի ստեղծում։ Որպես գործընկեր՝ Ակբա Լիզինգը բավականին պատշաճ և օպերատիվ ձևով օգնել է արագ կազմակերպել բոլոր գործընթացները»,- նշում է «Հեդ Քորփորեյշն» ընկերության գործընկեր, գլխավոր տնօրեն Մնացական Ավետիսյանը։
«Shoonch»-ն առայժմ առկա է միայն տեղական շուկայում, առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, իսկ հետո արտահանման աշխարհագրությունն ավելի կընդլայնվի: Կմեծանա նաև տեսականին, շուկա կներկայացվեն գազավորված ու տարբեր համերով ըմպելիքներ:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
![]() | 4.10 | 0.02 |
![]() | 396.76 | -0.07 |
![]() | 411.80 | 0.64 |
![]() | 493.89 | 1.15 |
![]() | 276.99 | 0.61 |
![]() | 26.08 | 0.06 |
![]() | 54.43 | -0.01 |
![]() | 437.49 | -0.90 |