Շաբաթ, 18 Հունվարի 2025 12:07
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել է

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել է

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի հունվարի 13-17-ը միայն մեկ անգամ են իրականացվել դոլարային գործարքներ, և երկու անգամ ՝ ռուբլով գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը 64% անկումից հասել է 4,6 անգամ աճի, իսկ ռուբլով գործարքների դինամիկան չի ներկայացվում՝ մեկ շաբաթ առաջ դրանց բացակայության առնչությամբ: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը գրեթե 2 անգամ  գերազանցել է ռուբլով գործարքների ծավալը։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (13-17.01.25-ը ՝ 07-10.01. 25-ի համեմատ) դոլարի, եվրոյի և ռուբլու առքուվաճառքի միտումը ծավալվել է դեպի աճ, ընդ որում, ռուբլով գործարքների ծավալներն աճել են մի քանի անգամ։

 

Արդյունքում՝ ս. թ. հունվարի 13-17-ը դրամը շարունակել է թուլանալ դոլարի նկատմամբ' 398-ից մինչև 399 դրամ/1դոլար, արժեզրկման միտում դրսեւորելով նաև եվրոյի նկատմամբ' 412,8-ից մինչև 414 դրամ/1եվրո, ընդ որում,, ամրապնդվելով ռուբլու նկատմամբ' 3,89-ից մինչև 3,86 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝  2024թ. հունվարի 17-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 406,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ ՝ 443 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,58 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին՝ թե դոլարի, թե եվրոյի, թե ռուբլու նկատմամբ։