Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025 13:02
Ալինա Հովհաննիսյան

«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն

«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն

Արմինֆո. «Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը։

«Լիդիան Արմենիան» հայտնում է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված բարենպաստ որոշման մասին: Դատարանը վճռել է, որ Ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել:

Մասնավորապես, 2015թ. երկու հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով Ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը:

Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել:

Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու, հայցը:

Նշենք նաև, որ «Լիդիան Արմենիան», երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը», - ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջից Ամուլսարի ոսկու հանքավայրի կառուցման աշխատանքները բնապահպանական ակտիվիստների կողմից ենթարկվել են արգելափակման: Կառավարությունն այդպես էլ չէր կարողացել կողմնորոշվել դրանց վերսկսման հարցում, եւ աշխատանքներն ստիպված էին դադարեցնել։

 

2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը, "Լիդիան Արմենիա" ՓԲԸ - ն և Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերագործարկումը: Հուշագրի շրջանակում, ինչպես այն ժամանակ պատմել էր էկոնոմիկայի նախարարը, կներգրավվի 150 մլն դոլար, որից 100 մլն դոլարը՝ ԵԱԶԲ - ի վարկային միջոցներ, 50 մլն դոլար կապահովվի տեղական բանկի կողմից, եւ պայմանագրից դուրս լրացուցիչ 100 մլն դոլար կներդրվի բաժնետերերի կողմից: Միջոցները պետք է ուղղվեին հանքում շինարարական աշխատանքների ավարտին և անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերմանը։

Նշվել է, որ գործարքի շրջանակում Հայաստանի կառավարությունը կստանա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, որի դիմաց ոչինչ չի վճարի, բայց դրա փոխարեն գործարքը կապահովագրի որոշակի ռիսկերից:

Հիշեցնենք, որ 2024 թվականի սկզբին հանքի հարակից Ջերմուկ քաղաքի ավելի քան 130 հասարակական կազմակերպություններ և բնակիչներ դեմ էին արտահայտվել դրա հնարավոր շահագործմանը ։ Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ ընդգծվում էր, որ ընդունելով հանքավայրը շահագործող "Լիդիան Արմենիա" ընկերության 12,5 տոկոս բաժնեմասի տեսքով նվիրատվությունը, Հայաստանի կառավարությունն անտեսել է տեղի համայնքների ժողովրդավարական արժեքներն ու իրավունքները:

 

2024թ. նոյեմբերին ասուլիսներից մեկի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  հայտարարել էր, որ հնարավոր է հանքի շահագործումը սկսվի 2025թ. 4-րդ եռամսյակում։ Ընդ որում, նա հաղորդել էր, որ վերջինիս գործարկման համար անհրաժեշտ է ներգրավել 250 մլն դոլար: Այդ գումարից, նախարարի ասելով, 100 մլն դոլար ընկերությունը գտել է, մնացած 150 մլն դոլարը մտադիր է ներգրավել տեղական բանկերից:

Նշենք, որ Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը հաշվարկված է 10 տարի 4ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի: Հանքավայրը երկրորդն է Հայաստանում՝ պաշարների մեծությամբ։ Ընկերության տեղեկատվության համաձայն ՝ հանքավայրը պարունակում է մոտ 73733 կգ ոսկի ՝ 0,78 գ/տոննա միջին պարունակությամբ, ինչպես նաև 294.367 տոննա արծաթ՝ 9.29 գ /տոննա միջին պարունակությամբ: Այն գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփայի ու Որոտանի միջագետքում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
ՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարենՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարեն
Կառավարությունը գնում է Կառավարությունը գնում է "Հայաստանի էլեկտրացանցերի" խլման՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքները. իրավագետ
Հայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցելՀայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել
Զբոսաշրջության կոմիտեն և ՀԿԵ-ն միավորում են ջանքերը զբոսաշրջության զարգացման համարԶբոսաշրջության կոմիտեն և ՀԿԵ-ն միավորում են ջանքերը զբոսաշրջության զարգացման համար
Հարցը ՀԷՑ-ը չէ. Հայաստանում ընթանում է պոպուլիզմի և տգիտության համակարգային ինստիտուցիոնալացում. Դավիթ ԱնանյանՀարցը ՀԷՑ-ը չէ. Հայաստանում ընթանում է պոպուլիզմի և տգիտության համակարգային ինստիտուցիոնալացում. Դավիթ Անանյան
«Տաշիր» ԸԽ նախագահի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում Հայաստանի Հանրապետության հետ՝ ՀԷՑ-ի հարցով«Տաշիր» ԸԽ նախագահի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում Հայաստանի Հանրապետության հետ՝ ՀԷՑ-ի հարցով
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումը
Փորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասըՓորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասը
Արտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամԱրտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամ
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներինԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին
Տնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածրՏնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
04.07.2025
RUB4.88-0.01
USD384.26-0.20
EUR452.58-0.89
GBP524.44-0.77
CAD282.69-0.27
JPY26.62-0.11
CNY53.65-0.04
CHF484.14-0.98