Հինգշաբթի, 23 Հունվարի 2025 13:25
Նաիրա Բադալյան

Մեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40% - ով. էկոնոմիկայի նախարար

Մեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40% - ով. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, հասել է 1.3-1.4 մլրդ դոլարի։ Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ կառավարության նիստում։

 

"Դրա շնորհիվ մեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40%-ով", - ասել է Պապոյանը:

 

Նախարարի հավաստմամբ՝ պահպանելով ընթացիկ տեմպերը, իշխանությունները կհասնեն 2021-2026թթ. կառավարության ծրագրով նախանշված նպատակին։ <Մենք արդեն գտնվում ենք 11 դոլարի չափով արտադրողականության ապահովման շեմին ենք,այն դեպքում, երբ մեր նպատակն է՝ 12 դոլար մեկ ժամ աշխատանքի համար: Մինչդեռ, մի քանի տարի առաջ ցուցանիշը կազմում էր մոտ 6 դոլար>, - նշել է նա։

 

Հիշեցնենք, որ տնտեսության արդիականացման ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականի սկզբին ։ Ծրագրի առաջին բաղադրիչը ենթադրում է ընկերություններին ֆինանսական ծախսերի փոխհատուցում, լիզինգ, հիմնական միջոցների, այդ թվում արտադրական գծերի արդիականացման համար վարկերի տոկոսների սուբսիդավորում: Ծրագրի շրջանակում պետությունը վարկային պայմանագրի դեպքում սուբսիդավորում է 7%-ը դրամով, 6%-ը՝ արտարժույթով, լիզինգային պայմանագրերի դեպքում սուբսիդավորումը դրամով կազմում է 10%, արտարժույթով ՝ 8%: Ծրագրից կարող են օգտվել հետևյալ ոլորտների տնտեսվարողները. ԱԱՀ, հանքարդյունաբերություն, շինարարություն, հեռահաղորդակցություն, մասնագիտական, գիտական և գիտատեխնիկական գործունեություն, առողջապահություն և այլն