
Արմինֆո.Հունվարի 23-ին IDBank-ում ամփոփվեց 2024թ․-ի հոկտեմբերի 31-ին մեկնարկած խաղարկությունը, որ յուրահատուկ նվեր էր հաճախորդներին՝ Խնայողությունների օրվա կապակցությամբ։
Խաղարկության ընթացքում թե՛ Idram&IDBank հավելվածով, թե՛ մասնաճյուղերում հաճախորդները ներդնելով 400.000 դրամ և ավելի գումարի չափով ժամկետային ավանդ՝ հնարավորություն ունեին մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Սա IDBank-ի հերթական նախաձեռնությունն էր՝ միտված հաճախորդների շրջանում խնայողության մշակույթի խթանմանը։
Խաղարկության ժամանակ անմիջապես ուղիղ եթերում պատահականության սկզբունքով ընտրվեցին այն 5 ավանդատուները, որ խնայելով IDBank-ի հետ ստացան ոչ միայն բարձր եկամտաբերություն, այլև հաճելի նվերներ՝ iPhone 16 Pro հեռախոսների տեսքով։
Հիշեցնենք, որ Խնայողությունների օրվա առիթով սա միակ հաճելի անակնկալը չէր Բանկի հաճախորդների համար․ 2024թ․ հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները ստանում էին մինչև 10․1% տարեկան տոկոսադրույք՝ «Առանց ավելացման իրավունքի» ավանդատեսակի ներդրման համար։
IDBank-ի հետ խնայելը միշտ հեշտ է, շահավետ և լի անակնկալներով։
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

