Արմինֆո. ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հունվարի 22-ից 26-ը, հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ միասին ընդհանուր տաղավարով մասնակցում է FITUR 2025 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը մեկնարկել է հունվարի 22-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում:
Fitur 2025-ը, միավորելով շուրջ 184 երկրներից զբոսաշրջային ոլորտի մասնագետների, հանդիսանում է աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, առաջին օրն այցով աջակցություն է հայտնել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:
«Բազմաթիվ նոր հանդիպումներ և հարցազրույցներ, իսկ գլխավոր նպատակը՝ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի միջազգային դիրքավորումը և գործընկերային կապերի զարգացումը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Իսպանիայից Հայաստան է այցելել 6 552 զբոսաշրջիկ, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։
RUB | 4.88 | -0.01 |
USD | 377.51 | -0.37 |
EUR | 449.99 | -0.07 |
GBP | 517.38 | 1.04 |
CAD | 279.45 | 0.80 |
JPY | 24.62 | 0.26 |
CNY | 54.63 | -0.04 |
CHF | 492.90 | -0.48 |

