
Արմինֆո.2025 թվականի հունվարի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2SER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի մարտի 28-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 28-րդ թողարկումն է և 2025թ․-ի առաջին տրանշը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
RUB | 4.97 | -0.01 |
USD | 381.66 | 0.11 |
EUR | 444.40 | -0.14 |
GBP | 508.94 | 0.75 |
CAD | 275.69 | -0.32 |
JPY | 24.45 | -0.09 |
CNY | 54.03 | 0.05 |
CHF | 473.29 | -1.16 |

