Արմինֆո. ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է Mastercard վճարային համակարգի բարձր գնահատականին՝ ստանալով «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակը։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտարարվել են հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Մրցանակը շնորհվել է փոքր և միջին բիզնեսում քարտային գործարքների զարգացման համար։
ԱրարատԲանկի եւ Mastercard-ի երկարամյա գործընկերության արդյունքում բանկն 2022թ.-ին արժանացել էր նաեւ «Դրամապանակային վճարումների դինամիկ աճ» մրցանակին:
ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ սպասարկելով ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղ և ավելի քան 1000 աշխատակից։ Բանկը համագործակցում է բազում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը: Բանկի խոշոր բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, Բարսեղ Բեգլարյանը և Սանասար Բեգլարյանը:
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |