Հինգշաբթի, 30 Հունվարի 2025 12:49
Նաիրա Բադալյան

Մի բան կա, որ հայտարարագրման շրջանակներում հարկելու ենք․Փաշինյան

Մի բան կա, որ հայտարարագրման շրջանակներում հարկելու ենք․Փաշինյան

Արմինֆո. Ինչ-որ բան հարկելու ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման արդյունքում: Հունվարի 30-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների մտահոգություններին։

 Փաշինյանը հիշեցրել է, որ չեն հարկելու նվիրատվության շրջանակներում կատարվող գործարքները, բանկային ավանդները, որոնք առանց այդ էլ հարկվում են:

"Մի բան կա, որ հարկելու ենք, բայց դա նորություն չէ, և այն վաղուց արդեն հաստատված է, մեր օրենսդրության համաձայն, այլ բան է, որ մարդիկ համատարած չեն վճարում", - նշել է նա:

Նա անդրադարձել է նաև այն բանին, որ շատերը դժգոհում են, որ ինքնուրույն չեն կարողանա լրացնել հայտարարագիրը։ Արդեն կան ծառայություններ, որոնք վճարովի ծառայություններ են մատուցում հայտարարագիրը լրացնելու համար։ Ինչպես կարծում է վարչապետը, նույնիսկ, այդ դեպքում արժե 3-6 հազար տալ՝ լրացնելու համար, բայց տարվա արդյունքներով ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ 100 հազար դրամի չափ։