Ուրբաթ, 31 Հունվարի 2025 17:27
Ալինա Հովհաննիսյան

Մհեր Գրիգորյան. Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ

Մհեր Գրիգորյան. Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ

Արմինֆո.Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորման կառուցման ուղղությամբ, որը կշարունակի հաջողությամբ գործել ժամանակակից իրողություններում: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հունվարի 31-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

 

Ընդ որում, Գրիգորյանն ընդգծել է, որ, չնայած ձեռք բերված արդյունքներին, անհրաժեշտ է մշտական հիմունքներով ընդլայնել թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այդ առնչությամբ նա հայտարարել է, որ հայկական կողմն առաջնային նշանակություն է տալիս մաքսային ոլորտում թվայնացման գործընթացին, հարկային վարչարարության առաջատար մեթոդների մշակմանն ու կիրառմանը: "Մաքսային-լոգիստիկ եւ սահմանային ենթակառուցվածքի արդիականացումն առավել արդիական է Հայաստանի համար ՝ անդամ մյուս պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով", - հավելել է կառավարության ղեկավարի տեղակալը:

 

Իր ելույթում նա անդրադարձել է նաև պարենային անվտանգության ապահովմանը և ագրարային ոլորտի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը: Նշելով, որ դա առաջնահերթություն է միության բոլոր պետությունների համար, Գրիգորյանն ընդգծել է. "Գլոբալ մարտահրավերների պայմաններում մեր առջև խնդիր է դրված ստեղծել գյուղատնտեսությանն աջակցության արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ագրոարդյունաբերական համալիրի ամրապնդմանը, շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ստեղծմանը և նրա մրցունակության բարձրացմանը": Նա նշել է, որ հստակ սահմանված և մատչելի պայմաններով ֆինանսավորման համակարգերի ներդրումը զգալիորեն կբարձրացնի հետաքրքրությունն ու մոտիվացիան այդ հարցում: