
Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ օրակարգային մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել են միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Քննարկվել են նաև կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։