Արմինֆո.2024 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է մոտ 997 մլն դոլարով՝ հասնելով 12 մլրդ 842.2 մլն դոլարի (2023 թվականի վերջի 11 մլրդ 845.4 մլն դոլարից) ։ Դրամային համարժեքով ցուցանիշը 4 տրլն 794.9 մլրդ-ից հասել է 5 տրլն 092.7 մլրդ դրամի։
Մասնավորապես, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, 2024 թվականի 12 ամիսների ընթացքում ամերիկյան արժույթով պետական պարտքը 11 մլրդ 294.6 մլն դոլարից (404.79 դրամ/1դոլար) աճել է մինչև 12 մլրդ 338.2 մլրդ դոլար (387.05 դրամ/1դոլար), իսկ դրամային պարտքը՝ 4 տրլն 571.9 մլրդ դրամից հասել է 4 տրլն 892.8 մլրդ դրամի ։ Ամերիկյան դոլարի հաշվարկային փոխարժեքը կազմել է 396.56 դրամ/1դոլար (2023-ի վերջին՝ 404.79 դրամ/1դոլար)։
![]() | 4.65 | 0.01 |
![]() | 391.80 | 0.00 |
![]() | 422.79 | -1.10 |
![]() | 505.74 | -1.68 |
![]() | 275.02 | 0.84 |
![]() | 26.08 | -0.01 |
![]() | 53.93 | -0.04 |
![]() | 443.36 | -0.81 |