Արմինֆո. Հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից մինչև 150 դրամ բարձրացումը 0,1% ազդեցություն կունենա գնաճի վրա։ Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ սպառողական զամբյուղում հասարակական տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 0,4 տոկոս, որից Երեւանին բաժին է ընկնում 0,23 տոկոսը ։ "Եվ եթե դիտարկենք իրավիճակը, որ քաղաքացիները կօգտվեն 150 դրամ սակագնից ՝ առանց տրանսպորտային փաթեթներ գնելու, այսինքն, խոսքը 50 տոկոս թանկացման մասին է, այդ դեպքում ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա կլինի 0,1 տոկոս", - ասել է Գալստյանը։
Մինչդեռ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին տրանսպորտի ոլորտում սակագներն աճել են 5,8%-ով (2023թ.13,2% աճի և 2022թ. 16,3% աճի դիմաց), ավելի քան 3 անգամ բարձրացել են անձնական տրանսպորտի հետ կապված ծառայությունների սակագները, և 18,9%-ով բարձրացել են ավտոապահովագրության սակագները (2023թ. 13,4% անկման և 2022թ. 7,3% աճի դիմաց):
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ՝ ս.թ. փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի մեկանգամյա ուղեվարձը կազմում է 150 դրամ ՝ նախկին 100 դրամի փոխարեն: Դրա հետ մեկտեղ, քաղաքապետարանը մշակել է 30, 90 և 365 օրվա տոմսային փաթեթներ, որոնց ձեռք բերման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն է ներկայացված transport.yerevan.am կայքում:
![]() | 4.65 | 0.01 |
![]() | 391.80 | 0.00 |
![]() | 422.79 | -1.10 |
![]() | 505.74 | -1.68 |
![]() | 275.02 | 0.84 |
![]() | 26.08 | -0.01 |
![]() | 53.93 | -0.04 |
![]() | 443.36 | -0.81 |