Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025 16:44
Նաիրա Բադալյան

ՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ

ՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ

Արմինֆո. 2024 թվականին ստացած եկամուտների համար Հայաստանի հարկայինին արդեն հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ ։ Այդ մասին փետրվարի 5-ին խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

 

Ավելի վաղ գերատեսչության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին հաղորդել էին, որ 2024թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնի մոտ 900 հազար ֆիզիկական անձ:

 

Նրա ասելով՝ 2023 թվականի հաշվետու տարում հայտարարագիր է ներկայացրել ավելի քան 58 հազար մարդ (120 հազար հայտարարատուներից - խմբ.)։ Ընդ որում, նախորդ տարի 340 մլն դրամի սոցիալական ծախսերի փոխհատուցում է ստացել 3732 մարդ, 2025 թվին 825 ֆիզիկական անձի փոխհատուցվել է շուրջ 79 մլն դրամ։

 

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է 2023 թվականից։ Գործընթացը կազմակերպվում է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն մարդկանց շրջանակը, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել։ Համակարգի ներդրումը կավարտվի 2025 թվականին։