
Արմինֆո.2024 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար): Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում
