Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, ներկայացրել տնտեսական վերջին զարգացումները և իրականացվող քայլերը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են արտահանման ռազմավարության տեսլականին, կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հիմնադրույթներին, ներդրումների արդյունավետ կառավարմանը։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։
Կողմերը կարևորել են փորձի և գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական քաղաքականության ձևավորմանը և կառավարման համակարգի ամրապնդմանը։
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |