
Արմինֆո. Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։
Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին (BB-) և գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։
Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը: Բանկի կայուն հեռանկարն արտացոլում է մրցակցային դաշտում կողմնորոշվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու կարողությունը։
Fitch-ը շեշտել է, որ Ակբա բանկի ակտիվների որակը և ֆինանսական կայունությունը շարունակում են մնալ բարձր։
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

