Ուրբաթ, 7 Փետրվարի 2025 12:54
Ալեքսանդր Ավանեսով

2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում

2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում

Արմինֆո. 2024 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից փաստացի իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում 725 138 բաժանորդի մոտ: Այդ մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշման համաձայն, գազասպառման համակարգերի սպասարկումը իրականացվում է տարեկան առնվազն 2 անգամ ՝ որից առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ):

Նշված ժամանակահատվածում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի փականագործները թվով 256 801 բաժանորդների գազասպառման կենցաղային համակարգում հայտնաբերել են թվով 689 982 խախտումներ(թերություններ), որից թվով 416 699-ը վերաբերվում են անվտանգության նորմերի խախտումներին՝ 165 144 բաժանորդի մոտ:

31.12.2024 թվականի դրությամբ 56 965 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 17 509 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են 9 685 լրացուցիչ արտապլանային սպասարկումներ», - նշվում է հաղորդագրությունում: