Ուրբաթ, 7 Փետրվարի 2025 16:50
Նաիրա Բադալյան

Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են "ստվերն" արմատախիլ անելու սեփական բանաձևը

Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են "ստվերն" արմատախիլ անելու սեփական բանաձևը

Արմինֆո.Ոսկերչական իրերի մանրածախ առևտրով զբաղվողներն առաջարկում են շրջանառության հարկի դրույքաչափը 10% - ից իջեցնել մինչեւ 1%: Այդ ժամանակ "ստվեր" էլ չի լինի, և վճարված հարկերի ծավալը կաճի։ Այդ մասին փետրվարի 7-ին շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման թեմայի շուրջ խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

 

"Ոլորտի ներկայացուցիչները հայտարարում են, որ ոլորտում առկա է "ստվեր" հսկայական մասշտաբներով, ինչը պայմանավորված է ոչ համարժեք բարձր հարկերով: Հիմա առաջարկում են հարկի դրույքաչափը սահմանել 1 տոկոս, և եթե 6 ամսվա ընթացքում հավաքագրված հարկերի ծավալները չկրկնապատկվեն, կարող եք անել այն, ինչ ցանկանում եք", - հայտարարել է Հայկ Սարգսյանը։

 

Նրա խոսքով, այս առաջարկն ընդունելու դեպքում առեւտրականները խոստանում են իրենք աշխատել բացառապես "սպիտակ դաշտում", նաեւ "գործընկերներին" խնդրել, պահանջել՝ անել նույնը: